Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
ՓԱՐԻԶ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը:
«Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ճանաչման հարցը բարձրացնի միջազգային հանրության առջև՝ հասնելու բազմակողմ ճանաչման: Նա պետք է կարողանա միջազգային պաշտպանություն ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որին ցեղասպանության վտանգ է սպառնում»,-նշում են քաղաքական ուժի կայքում:
Կոմկուսն իր հաղորդագրությունը վերնագրել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության ապահովումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հիմքն է» և դրանում խոսել նաև ադրբեջանական ագրեսիայի, 2016թ. ապրիլյան պատերազմի ու հարձակման մասին՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ էլ հավակնություն է ունեցել մի տարածքի նկատմամբ, որում ապրում ու իրենց ապագան կերտում են հայերը: «Հայ ժողովուրդը հսկայական զոհողությունների գնով ցույց է տվել ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Ֆրանսիացիներն ու հայերը ունեն բարեկամության և համերաշխության երկար ավանդույթ»,-նշում են Կոմկուսում:
Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը երկրի Ազգային ժողովում և Սենատում 12-ական տեղ ունի:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը