Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Armenpress 13:43, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է չեմպիոն:

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  «Արիության համար» մեդալակիր  փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և աշխարհի արդեն քառակի չեմպիոն է: Վիրավորվել է 2014 թվականին Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ, կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am