Ռիհաննան ներքնազգեստի նոր հավաքածու Է ցուցադրել

Armenpress 12:04, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ Fenty նորաձեւության տան հիմնադիր Ռիհաննան գովազդել Է ներքնազգեստի Savage x Fenty նոր շարքը: Նա լուսանկար Է հրապարակել իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում արտիստուհին կողքի վրա պառկած Է մահճակալին՝ սեւ կրծկալով եւ կիսավարտիքով, զուգագուլպայով՝ Savage x Fenty մակագրությամբ եւ բարձրակրունկ կոշիկներով:

Ռիհաննան իր կերպարը համալրել Է երկու մանյակով եւ խոշոր ականջօղերով: Լուսանկարին կից գրության մեջ երգչուհին հայտնել Է, որ նոր հավաքածուն, որը բաղկացած Է երեք մոդելից, մշակվել Է Ջալիլ Վիվերի՝ Fenty տան կրտսեր կրեատիվ տնօրենի կողմից, որին նաեւ համարում են Ռիհաննայի ոճաբանը: Բաժանորդների մեծամասնությունը հիացել Է երգչուհու արտաքին տեսքով եւ գովաբանել Է նոր ներքնազգեստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am