My Chemical Romance ռոք խումբը վերամիավորվում Է

Armenpress 11:59, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: My Chemical Romance ամերիկյան ռոք խումբը, որը ցրվել Էր 2013 թվականին, հայտարարել Է վերամիավորման մասին՝ Լոս Անջելեսում համերգ տալու համար: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել Է Twitter-ում խմբի օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Return («Վերադարձ») խորագրով համերգն տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Shrine Expo Hall հարթակում: Տոմսի արժեքը կկազմի 149,5 դոլար: Մեկ գնորդը երկու տոմսից ավելի չի կարողանա ձեռք բերել: My Chemical Romance-ը կազմավորվել Է 2001 թվականին Ջերարդ Ուեմ եւ Մայքի Ուեմ եղբայրների, ինչպես նաեւ Ֆրենք Այերոյի եւ Ռեյ Թորոյի կողմից: Խումբը թողարկել Է չորս ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել Է 2010 թվականին: 2013 թվականի գարնանը խմբի մասնակիցները հայտարարել են դրա գոյությունը դադարեցնելու մասին: Խումբն առավել հայտնի Է այնպիսի հիթերով, ինչպիսիք են՝ Helena-ն, Teenagers-ը, Sing-ը, Vampires Will Never Hurt You-ը, Welcome To The Black Parade-ը, Na Na Na-ն եւ Famous Last Words-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am