Մալինուա ցեղատեսակի շները ռեկորդային չափերով թանկացել են ալ Բաղդադիի ոչնչացումից հետո

Armenpress 11:54, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալինուա ցեղատեսակի բելգիական հովվաշների գների աճը, որի ներկայացուցիչներից մեկը մասնակցել Է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման հատուկ գործողությանը, պայթունալի բնույթ Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է TMZ-ն:

Ruidoso Malinois բուծարանի, որն ամերիկյան բանակին մալինուաների խոշորագույն մատակարարն Է, սեփականատեր Իրեն Հաուքրոֆթը պատմել Է, որ ինքը նույնպիսի շունը 85 հազար դոլարով վաճառելու առաջարկություն Է ստացել: Մինչ այն պահը, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրեց Քոնան հերոսական շան լուսանկարը, չափահաս մալինուաները վաճառվում Էին մինչեւ 25 հազար դոլարով, իսկ ձագերը՝ 2 հազար դոլարով: Հաուքրոֆթը գանգատվել Է, որ այժմ իրեն հեղեղել են շուն վաճառելու խնդրանքներով:

Ըստ որում այժմ բուծարանում 73 մալինուա Է մեծանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am