1000х90.jpg (78 KB)

Պետդեպարտամենտը համաձայնել Է Ուկրաինային վերաբերող փաստաթղթերը հրապարակելու դատարանի պահանջին

Armenpress 10:07, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը համաձայնել Է դատարանի պահանջով հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կապված են Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության հետ, ներառյալ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի միջեւ նամակագրությունը: Հոկտեմբերի 31-ին այդ մասին հայտնել Է The Hill-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշ տեղեկատվության «տեղին բացառումներով» փաստաթղթերը կտրամադրվեն մինչեւ նոյեմբերի 22-ը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը համաձայնել Է կատարել այդ կապակցությամբ բոլոր մատչելի տվյալների, այդ թվում՝ տեքստային հաղորդագրությունների, մեսենջերներում, Էլեկտրոնային փոստում նամակագրությունների, ինչպես նաեւ օրացույցներում նշումների որոնում: Դրանցում կներառվեն ոչ միայն անմիջականորեն Փոմպեոյի եւ Ջուլիանիի, այլեւ նրանց օգնականների նամակագրությունները:

Նյութերը հոկտեմբերի սկզբին պահանջել Է American Oversight իրավապաշտան կազմակերպությունը՝ հայց հարուցելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա: American Oversight-ը, մասնավորապես, ահանջել Է այն փաստաթղթերը, որոնք կապված են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու առիթով Ջուլիանիի եւ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների շփումների հետ, ինչպես նաեւ Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հետկանչման մասին նյութերը:

ԱՄՆ-ում ավելի վաղ խոշոր սկանդալ Է բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի շուրջը, որն ի վերջո առիթ Է դարձել Վաշինգտոնի վարզակազմի ղեկավարի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես պնդում են նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում փորձել Է Զելենսկուն համոզել՝ Ուկրաինայում սկսել Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությունն Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am