Հայաստանի բասկետբոլի գործող չեմպիոնը շարունակում է հաղթել

Armenpress 21:10, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության երրորդ տուրը մեկնակեց «Գյումրի»-«Արագած» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գործող չեմպիոն «Արագած»-ը առաջին քառորդից սկսած առավելություն ուներ (17:24) և պահպանեց առավելությունը բոլոր քառորդներում և ի վերո հաղթանակ տոնեց 72:97 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գյումրի»-ից Ջուլիան Վինսթոնը՝ 31 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am