Պետությունը դպրոցներում կներդնի ՆԶՊ առարկայի դասավանդման նոր մեթոդ

Armenpress 17:41, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«ՆԶՊ առարկան մենք զարգացնում ենք: Փորձում ենք կիրառել դասավանդման այլ մեթոդ, այն մեթոդը, որը արդյունավետ իրականացվում է մի շարք մասնավոր դպրոցներում՝ մասնավորապես «Քվանտ»-ում: Մոդելը մշակելուց հետո դա կներդնենք դպրոցներում»,-ասաց Հարությունյանը:

Նախարարի կարծիքով՝ արդյունավետ չէ առարկայի դասավանդման ներկայիս մեթոդը՝ բացառապես լսարանային պայմաններում դասավանդումը: Նա շեշտեց՝ հատկապես ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ դասընթացներն իրականացնել  զորանոցային և ճամբարային պայմաններում, որպեսզի մարտական պայմաններին ավելի լավ ծանոթ լինեն:  Նախարարությունը հիմա Տավուշի մարզում՝ Իջևանում իրականացնում է այդ ծրագիրը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am