Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը հիմա. ԱՄՆ սենատորներ

Armenpress 20:04, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մերիլենդ և Մասաչուսեթս նահանգները ներկայացնող սենատորներ՝ Քրիս Վան Հոլենը և Էլիզաբեթ Ուորենն անդրադարձել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: 

«Նախորդ երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եկել է ժամանակը, որպեսզի Սենատը նույնը անի: Պատմության ընդունումն այն կրկնել թույլ չտալու առաջին քայլն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թվիթերի իր էջում գրել է Քրիս Վան Հոլլենը: 

Մասաչուսեթսը ներկայացնող մեկ այլ սենատոր՝ Էլիզաբեթ Ուորենն իր հերթին գրել է. «Միանում եմ Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի հայ համայնքին և երկրի մյուս մասում ապրող համայնքի ներկայացուցիչներին՝ տոնելու Ներկայացուիցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Սենատը պետք է ճանաչի այն հիմա»:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am