ՀՔԾ բյուջեն կնվազի 4.6 մլն դրամով

Armenpress 15:07, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության բյուջեն 2020թ. կնվազի 4.6 մլն դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«2020թ. պետական բյուջեից ՀՔԾ-ին կհատկացվի 735 մլն դրամ, որը շուրջ 4.6 մլն դրամով պակաս է 2019թ. համեմատ: Նվազումը պայմանավորված է 2019թ. ջեռուցման-հովացման համակարգի վերանորոգման համար նախատեսված միջոցների տարբերությամբ և վերապատրաստվողների թվաքանակի տարբերությամբ:  2019թ. վերապատրաստվել է 18 քննիչ, 2020թ. նախատեսում ենք վերապատրաստել 6 քննիչ»,- ասաց Խաչատրյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am