Քննչական կոմիտեի բյուջեն կնվազի 110 մլն դրամով

Armenpress 14:51, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի բյուջեն 2020թ. կնվազի 110 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«2020թ. պետական բյուջեով Քննչական կոմիտեին կհատկացվի 7.7 մլրդ դրամ, ինչը շուրջ 110 մլն դրամով կամ 1.4%-ով պակաս է 2019թ. հատկացված բյուջեով հատկացված միջոցներից»,- ասաց Գրիգորյանը:

ՔԿ պետը նշեց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am