Սահմանադրական դատարանի բյուջեն կնվազի 4 մլն դրամով

Armenpress 11:42, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի բյուջեն 2020թ. կնվազի 4 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՍԴ աշխատակազմի համար նախատեսված 721 մլն դրամը գրեթե նույն մակարդակի վրա է պահպանված, ինչ 2019թ., այն նվազել է շուրջ 4 մլն դրամով»,- ասաց Ջանջուղազյանը:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ հատկացված գումարի մեծ մասն ուղղվելու է ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը:

«Նախատեսված գումարի 89.2%-ը ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների համար նախատեսված միջոցներն են»,- ասաց Ղազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am