Դեվին Նունյեսը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Armenpress 20:26, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դեվին Նունյեսը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախումբը Դեվին Նունյեսի կոչը տեղադրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին ՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է Նունյեսը:

Դեվին Նունյեսը 2015-ից  2019 թվականի հունվարը զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am