Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

Armenpress 21:15, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է easydaily.com-ը, այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:

ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am