«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի ու Արցախի շուրջ բարբաջանքները՝ համաթուրքական սեղանին

Armenpress 21:58, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում կրկին տարերքի մեջ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նա Արցախի խնդիրն արծարծելն այլեւս բավարար չհամարելով իր հակահայ քաղաքականության դրսեւորումներում, անցավ Հայաստանի եւ հայության դեմ ծավալապաշտական նոր քայլերի: «Ինչպես գիտեք, Նախիջեւանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջեւ պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,- հայտարարել է նա։ Ապա աղմկել է, թե «ադրբեջանական տարածքներում Հայաստանը ոչնչացնում է մզկիթները» (սա, գիտենք, ճիշտ չէ. Երեւանն ու Շուշին բոլորովին այլ բան են ցուցանում,-Ա.Մ.), եւ այդ պատճառով չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ:

Հասկանալի է, որ այս ընդգծումն ուղղված է Իրանին, Սիրիային, Լիբանանին եւ այն իսլամական երկրներին, որոնք «Իսլամական համաժողով» կազմակերպությունում Հայաստանի նկատմամբ եթե ոչ դրական, ապա հստակ չեզոք դրսեւորում են որդեգրել եւ խոչընդոտում են Բաքվի ու Անկարայի հակահայ որոշումների թղթաբանությունից գործնականի անցմանը: Նաեւ Արցախի հարցով «ջիհադ» է հայտարարվել մեկ, թե երկու անգամ, սակայն դա կյանքի չի կոչվել, որովհետեւ համաթուրքական ջանքերին միշտ չէ որ համաիսլամական շրջանակները աջակցում են մինչեւ վերջ: Ի վերջո Իրանն ու արաբական աշխարհը լավ գիտեն թուրքական ձեռագիրը՝ հարեւանների տարածքներին տիրելու, էթնիկ զտումներից մինչեւ նրանց ցեղասպանելու մշտառկա  անմարդկային ձգտումները…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am