Բանակցությունները շարունակվում են, բարդություններ չեն լինի. Վարչապետն անդրադարձավ ԱԷԿ-ի մասին հարցին

Armenpress 19:41, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանի  կողմից տրամադրվող վարկի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, բարդություններ չեն լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետն ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նրա խոսքով՝ առկա է հարցի լուծման մի քանի սցենար, հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։

«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», - ասաց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am