Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակման գործով դատը կսկսվի 2020 թվականի մայիսին. AFP

Armenpress 16:01, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվարին Փարիզում եւ Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչեւ հուլիսի 10-ը՝ Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է AFP-ն:

Նրա տվյալներով՝ երդվյալները կքննեն 14 կասկածյալների գործերը: Նրանց մեղսագրվում Է ամենից առաջ նյութական աջակցությունը Կուաշի եղբայրներին, որոնք իրականացրել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակումը, եւ նրանց հանցակից Ամեդի Քուլիբալիին, որը Մոնրուժում սպանել Է ոստիկանության աշխատակցին եւ Փարիզի արեւելքում գնդակահարել Hypercacher խանութի այցելուներին:

2015 թվականի հունվարի 7-ին Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրները հարձակվել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա եւ սպանել 12 մարդու: Ավելի ուշ նրանք ոչնչացվել են ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից: Դրանից հետո նրանց հանցակից Ամեդի Քուլիբալին նախ ոստիկանության աշխատակցի Է գնդակահարել Փարիզի հարավային արվարձանում, իսկ այնուհետեւ Hypercacher խանութի զավթում Է իրականացրել ու գնդակահարել եւս չորս մարդու, ինչից հետո նրան վնասազերծել Է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am