1000х90.jpg (78 KB)

Իրանը ողջունում Է Սիրիայի վերաբերյալ Պուտինի եւ Էրդողանի որոշումները

Armenpress 12:43, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունում Է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Իրանը ողջունում Է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել Է Մուսավին: Նա նաեւ հույս Է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am