Հորդառատ անձրեւները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Կատալոնիայում

Armenpress 12:26, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար հանրակցության տարածքում առնվազն երեք մարդ Է անհետ կորել, եւս 20 հազար բնակիչներ առանց լույսի են մնացել ցիկլոնի պատճառով, որն իր հետ բերել Է հորդառատ անձրեւներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pais թերթը: Հրատարակության տվյալներով՝ տարերքի մոլեգնումը դժվարացնում Է օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաեւ խոչընդոտներ Է ստեղծում երկաթուղային հաղորդակցության եւ ավտոմայրուղիներով տրանսպորտի երթեւեկության համար:

Հոկտեմբերի 23-ի առավոտյան փակվել Է ավելի քան 30 ճանապարհ: Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է, որ չորեքշաբթի կայցելի տեղատարափներից տուժած տարածքներ: Տարագոնայի մարզն ամենից ավելի Է տուժել սաստիկ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 22-ին: Նրա տարածքում հայտարարված Էր տագնապի կարմիր մակարդակ: Ցիկլոնը հասել Է նաեւ Բալեարյան կղզիներ: Այսպես, Իբիցա կղզում տարերքից տուժել Է երեք մարդ: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, հոկտեմբերի 23-ին մի շարք շրջաններում պահպանվում Է բարդ իրավիճակը: Բացի Կատալոնիայից, խոսքը վերաբերում Է Բալեարյան կղզիներին, ինչպես նաեւ Կանտաբրիայի եւ Բասկերի Երկրի մի քանի շրջանների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am