ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը

Armenpress 12:22, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական   մրցանակաբաշխություն-2019»  ծրագրի մեկնարկը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է հանրային կյանքին  երիտասարդների մասնակցության խթանումը, ՀայաստանիՀանրապետության սոցիալ-տնտեսական  զարգացման խնդիրների   լուծման գործընթացներում   երիտասարդների  ներգրավվածության մակարդակի  բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման,նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝1) Երիտասարդ բժիշկ,2) Երիտասարդ բնապահպան,3) Երիտասարդ գյուղատնտես,4) Երիտասարդ գիտնական,5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան,7) Երիտասարդական աշխատող,8) Երիտասարդ մարզիկ,9) Երիտասարդ հայրենադարձ,10) Երիտասարդ գործարար,11) Տարվա երիտասարդ:

Հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am/ կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am