Հայաստանի ֆուտբոլի Մ17 թիմը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

Armenpress 12:04, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկված է 7-րդ խմբում, որտեղ կվիճարկի հաջորդ փուլի ուղեգրերը Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականների հետ։ Հոկտեմբերի 22-ին խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցեց Շոտլանդիայի տարիքակիցների դեմ։ Ընտրանին զիջեց մրցակցին 0։2 հաշվով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am