1000х90.jpg (78 KB)

Հայտարարվել են ճամփորդությունների համար լավագույն երկրները 2020 թվականին

Armenpress 11:44, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lonely Planet տուրիստական պորտալը կազմել Է այն երկրների վարկանիշը, ուր արժե այցելել 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Առաջին տեղում հայտնվել Է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն Է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված Է հետազոտության մեջ: Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել Է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի Է զմայլվել առափնյա հիանալի տեսարաններով: Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել Է Հյուսիսային Մակեդոնիան, որը լավ հայտնի Է իր խոհանոցով, հին ավանդույթներով եւ բնությամբ, ասված Է հետազոտության մեջ: Բացի նշված երկրներից, վարկանիշում տեղ են գտել նաեւ Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, Էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ)՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն եւ Ուրուգվայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am