Ջոնսոնի կառավարությունն արագացնում Է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը

Armenpress 10:54, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում Է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջեւ ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հոկտեմբերի 22-ին հրաժարվեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծն արագացված ընթացակարգով քննարկելուց, ինչը կարող Էր թույլ տալ Brexit-ն իրականացնել սահմանված ժամկետում:«Մենք պետք Է ԵՄ-ից դուրս գայինք հոկտեմբերի 31-ին, բայց այժմ մեր առջեւ դարձյալ անորոշություն Է, իսկ ԵՄ-ն պետք Է որոշի, թե ինչ Է պատասխանելու նոր հետաձգման վերաբերյալ խորհրդարանի խնդրանքին: Դրա առաջին հետեւանքն այն Է, որ կառավարությունը, գործելով միակ հնարավոր ու պատասխանատու ձեւով, արագացնում Է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը,-ասել Է Ջոնսոնը՝ հիասթափություն հայտնելով պատգամավորների որոշումից:- Երկրորդ՝ նախքան ԵՄ-ն որոշում կընդունի Brexit-ի հետաձգման վերաբերյալ, ես Եվրամիության երկրների հետ կքննարկեմ նրանց մտադրությունները: Քանի դեռ այն չի ընդունվել, մենք կկասեցնենք օրինագծի քննարկումը»:Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել Է օրինագիծ, որում ներառված Է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք Էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ Էության հավանության Է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ Է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ Է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն Էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել Է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո: Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր Էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել Է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ Էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am