Փոմպեոն հեռախոսազրույց Է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Armenpress 10:45, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել Է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր նախարարը հեռախոսազրույց Է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ: Փոմպեոն հավաստել Է, որ ԱՄՆ-ի ռազմական իշխանությունները մեր ռազմական իշխանություններին գրավոր ծանուցել են «Խաղաղության ակունք» գործողության գոտուց YPG-ի ահաբեկիչների դուրսբերման մասին»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարել Էին, որ պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել Թուրքիայի ռազմական գործողությունը եւ քրդական կազմավորումները դուրս բերել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց, որն Անկարան մտադիր Է վերահսկել ինքնուրույն: Հրադադարի ռեժիմի գործողությունն ավարտվել Է հոկտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am