Բրիտանիայի կառավարությունը հաստատել Է, որ ընտրություններ կհայտարարի, եթե ԵՄ-ն հետաձգի Brexit-ը

Armenpress 10:08, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հաստատել Է, որ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարց կդնի, եթե Եվրամիությունը Brexit-ի եռամսյա հեետաձգում տրամադրի երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով վարչապետի դիավանատան մի աղբյուրի: Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել Է օրինագիծ, որում ներառված Է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք Էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ Էության հավանության Է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ Է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ Է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն Էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել Է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո: Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր Էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել Է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ Էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դրան ի պատասխան հայտարարել Է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարներին առաջարկելու Է համաձայնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելուն: Մինչդեռ Ջոնսոնն ինքը կտրականապես դեմ Է հետաձգմանը: Իսկ Brexit-ի ամսաթվի հետաձգման խնդրանքը, որի մասին հիշատակել Է Տուսկը, նա Բրյուսել Է ուղարկել միայն այն պատճառով, որ դա նրան պարտավորեցնում Էր անել ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am