1000х90.jpg (78 KB)

Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները

Armenpress 08:56, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայում կկայանան  E, F, G, H խմբերի 3-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Գենկ»-ը սեփական երկրպագուների աջակցությամբ փորձ կանի հաղթել «Լիվերպուլ»-ին, «Զալցբուրգ»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ:

F խմբում «Ինտեր»-ը Միլանում կընդունի Դորտմունդի «Բորուսիա»-ին, Պրահայի «Սլավան»-ն տանը ուժերը կչափի «Բարսելոնա»-ի հետ:

G խմբում պորտուգալական «Բենֆիկա»-ն կփորձի գերազանցել «Լիոն»-ն, «Լայպցիգ»-ը` «Զենիթ»-ին:

H խմբում «Այաքս»-ն Ամստերդամում կընդունի Լոնդոնի «Չելսի»-ն, «Լիլ»-ի մրցակցին էլ «Վալենսիա»-ն է:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am