1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա

Armenpress 21:58, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Զբոսաշրջությունը խթանելու համար գրագետ մարքետինգից եւ զարգացած ենթակառուցվածքներ ունենալուց զատ առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական դաշտի կարգավորումը։ «Մենք այս տարի զբոսաշրջիկների շատ մեծ հոսք ունենք, գալիք տարվա համար ակնկալում ենք էլ ավելի մեծ հոսք եւ այս պարագայում շատ ենք կարեւորում այն ստանդարտները եւ որակները, որոնք կան մեր երկրի ներսում, այսինքն՝ թե ինչպես ենք դիմավորում եւ սպասարկում մեր երկիր այցելած զբոսաշրջիկին։ Այստեղ մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն նաեւ օրենքի շրջանակներում»,- մանրամասնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից Զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը։

Հայաստանն աշխարհի զբոսաշրջային քարտեզում դիրքավորելու համար ՀՀ կառավարությունն այս տարվա համար հավելյալ գումար էր հատկացրել Զբոսաշրջության պետական կոմիտեին։ Մարկետինգային արշավ իրականացնելու նպատակով որպես թիրախային շուկաներ էին ընտրվել երեք ուղղություն՝ Ռուսաստանը, Վրաստանը եւ Չինաստանը։ Այս երկրներից յուրաքանչյուրի համար կոմիտեն պատրաստել էր հատուկ կարգախոսներ։ «Մենք ավելի մեծ ֆոնդերի կարիք ունենք, որպեսզի կարողանանք այլ շուկաներում եւս աշխատանք իրականացնենք։ Ոլորտն ունի պետական աջակցության կարիք՝ իրականացնելու լուրջ գովազգային արշավներ Հայաստանի ճանաչելիության բարձրացման եւ թիրախային բոլոր շուկաներում մեր երկիրը նորովի դիրքավորելու համար»,- ասում է պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am