1000х90.jpg (78 KB)

Երևանի Շրջանային փողոցում պատին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Armenpress 20:29, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վիրավ Վ., ծնված  2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին. պատը չի վնասվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. գազի արտահոսք չի հայտնաբերվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am