1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանում գործադուլ են անում պետական բանկերի 300 հազար աշխատողներ. Reuters

Armenpress 18:02, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում պետական բանկերի շուրջ 300 հազար աշխատողներ են մասնակցում բանկային համակարգի վերակազմման կառավարության պլանների դեմ գործադուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Նրա տեղեկատվության համաձայն, դժգոհության պատճառ են դարձել պետական տասը բանկեր չորսի մեջ միաձուլելու կառավարության ծրագրերը, ինչը բանկային աշխատողների շրջանում զանգվածային կրճատումների երկյուղներ Է ծնել: Նման բարեփոխում անցկացնելու մասին 2019 թվականի օգոստոսին հայտնել Էր Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանը:

«Կառավարությունը դա կարող Է միաձուլում անվանել, բայց իրականում դա կավարտվի վեց բանկի փակմամբ»,- գործակալությունը մեջբերել Է բանկային ծառայողների արհմիության ներկայացուցիչ խոսքը: Ամբողջ Հնդկաստանում գործադուլին մասնակցող բանկային աշխատողները դուրս չեն եկել աշխատանքի եւ միացել են բողոքի երթերին: Ակցիաների պատճառով բանկերը դադարեցրել են մի շարք ծառայությունների տրամադրումը, ընդհատումներով են աշխատում բանկոմատները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am