Բաթումի նավահանգիստ Է մտել «USS Porter» ամերիկյան ռազմանավը

Armenpress 16:49, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ Է ձգել Բաթումի նավահանգստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, այցը ծառայում Է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ճանապարհով:

Սա այս նավի երկրորդ այցն Է Վրաստան, ինչն ընդգծում Է ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունը նավագնացության բնագավառում: USS Porter (DDG 78)-ը Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային Էսկադրային ականակիր Է: Նավն օժտված Է տեխնիկական տվյալներով դիմագրավելու սուզանավերի եւ բալիստիկ հրթիռներով գրոհները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am