1000х90.jpg (78 KB)

Չինարի գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ

Armenpress 10:31, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 21-ին, ժամը 10:55-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:05-ին: «Քոլբլախ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am