Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման

Armenpress 21:47, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am