Երևանի թիվ 1 տուն-ինտերնատն Աննա Հակոբյանի մշտական ուշադրության կենտրոնում է

Armenpress 18:32, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին՝ տուն-ինտերնատի խնամյալներին մշտական ուշադրության կետրոնում պահելու համար, և հավելել, որ խնամյալ Լարիետտա Սրվանձտյանի հետ ծանոթությունը վերածվել է հոգևոր մտերմության և բարեկամության։

««Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Կազմակերպության խնամյալներին, իր ջերմությամբ և անակնկալ նվերներով լցնում նրանց յուրաքանչյուր օրը, իսկ խնամյալ Լարիետտա Սրվանձտյանի հետ 2018 թվականի ծանոթությունն արդեն իսկ վերածվել է հոգևոր մտերմության և բարեկամության»,- նշված է գրառման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am