Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ Է արել երկու փոխվարչապետի

Armenpress 17:50, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն Է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին եւ Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու վերաբերյալ, ինչի մասին հոկտեմբերի 21-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալի Հասանովին եւ Հաջիբալա Աբութալիբովին»,-հայտնել Է Ալիեւի մամուլի ծառայությունը:

Կարգադրությունն ուժի մեջ Է մտնում ստորագրման օրվանից: Պատճառները չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am