Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

Armenpress 21:56, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար:

Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:

Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»,- գրել է ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am