1000х90.jpg (78 KB)

«Ռոմա»-ն չհաղթեց առանց Մխիթարյան

Armenpress 18:57, 20 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սամպդորիա»-ի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերն առաջին կեսում չկարողացան օգտագործել իրենց հնարավորությունները և չբացեցին խաղի հաշիվը: Ընդմիջման ժամանակ խաղատախտակին զրոներ էին: Երկրորդ կեսում թեպետ վիճակագրությունը խոսում էր «Ռոմա»-ի առավելության մասին, բայց «Սամպդորիա» դարպասը գրավել չէր ստացվում: Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկանցնեն Եվրոպայի լիգայի շրջանակներում` հոկտեմբերի 24-ին մրցելով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ:Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեպետ ապաքինվել է նվասվածքից, սակայն դեռևս չի հայտավորվել «Ռոմա»-ի կազմում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am