«Ուրարտու»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի կանոնավոր առաջնությունում

Armenpress 17:32, 20 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջին տուրում Գյումրու համանուն թիմը, որը նորամուտն է տոնում երկրի առաջնությունում, հյուրընկալեց «Ուրարտու»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում գրեթե հավասար պայքար ծավալվեց և «Ուրարտու»-ին միայն երկու մի միավորի առավելություն ուներ` 27:29: Երկրորդ քառորդում երևանյան ակումբը մեծացրեց ճմշումը և առավելություն ստացավ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 31:58 հաշվով հօգուտ «Ուրարտու»-ին: Պահպանելով միավորների ակնհայտ տարբերությամբ առավելությունը «Ուրարտու»-ն ի վերջո հաղթեց 77:96 հաշվով:Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Մետյու Մադոյանն է` 24 միավոր:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am