Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում

Armenpress 17:10, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ակտոբե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց և 1:2 հաշվով պարտվեց «Օկժետնես»-ին: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Իսկ 38-րդ րոպեին խփեց «Ակտոբե»-ի միակ գոլը:   «Ակտոբե»-ն դուրս մնաց ղազախական առաջին լիգայից:                    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am