Փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Armenpress 13:43, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-20-ը 2 ահազանգ է ստացել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am