Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել «Տամբով»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Armenpress 17:24, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Տամբով»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TASS-ը: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն հյուրընկալվեց «Տամբով»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը:

Գրիգորյանը «Տամբով»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am