«Շիրակ»-ը հաղթեց առաջատարին

Armenpress 17:04, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հերթական տուրում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց առաջատար «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ը առավելության հասավ Կոնեի և Մուրադյանի գոլերի շնորհիվ` 2:1: «Արարատ»-ից միակ գնդակը խփեց Ժունիորը:

Նախօրեին «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Երևան»-ին:

Առաջնության 11-րդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 20-ին և 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am