Բարսեղյանը մնաց պահեստայինների նստարանին

Armenpress 16:35, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Տիգրան բարսեղյանը չմասնակցեց «Կայսար»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Կայսար»-ն արտագնա խաղում մրցեց «Իրտիշ»-ի հետ և պարտվեց 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի հայտացուցակում էր, բայց մնաց պահեստայինների շարքում:

Այս տուրից հետո «Կայսար»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 40 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am