1000х90.jpg (78 KB)

Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս շուտ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը

Armenpress 16:28, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին աջակցել «Բրեքսիթ»-ի թարմացված համաձայնագրին, որպեսզի Բրիտանիան կարողանա առանց հետաձգումների լքել Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Ջոնսոնը համոզմունք է հայտնել, որ նրանց մեծ մասն իր նման ցանկանում են արագ ավարտին հասցնել «Բրեքսիթ»-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները ևս չեն ցանկանում հետաձգել «Բրեքսիթ»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am