Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Armenpress 15:51, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել միառժամանակ փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան՝ պայմանավորված քաղաքում ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կայարանների տարածքում արգելվել է նաև ավտոմեքենաների կայանումը: Փակվել են ճանապարհները դեպի հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է ընդդիմության ցույցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am