1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ում սենատորներն առաջարկել են մշակել հարբած վարորդների ճանաչման տեխնոլոգիա

Armenpress 14:19, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատորներ Ռիք Սքոթը (հանրապետական՝ Ֆլորիդայի նահանգից) եւ Թոմ Յուդոլը (դեմոկրատ՝ Նյու Մեքսիկոյի նահանգից) հոկտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը նպատակամիտված Է այն բանին, որ նոր տեխնոլոգիական միջոցների օգնությամբ հարբածներին թույլ չտրվի փոխադրամիջոց վարել: Ինչպես հայտնել Է KTLA հեռուստաընկերությունը, նրանց կարծիքով, այդ նախաձեռնությունը տարեկան կարող Է 7 հազար մարդու կյանք փրկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ղեկի առջեւ հարբեցողության կրճատման մասին» (Reduce Impaired Driving for Everyone Act) օրենքի նախագիծը նախատեսում Է 10 մլն դոլարի հատկացում նոր տեխնոլոգիաների մշակման համար, որոնք թույլ կտային արգելափակել ավտոմեքենայի վարումն այն դեպքում, եթե ղեկին դիպչի մեկը, որի արյունը թույլատրված չափից ավելի ալկոհոլ Է պարունակում: Նոր տեխնոլոգիաները պետք Է մշակվեն մինչեւ 2024 թվականը, դրանց հիման վրա ստեղծված դետեկտորները պետք Է տեղադրվեն բոլոր փոխադրամիջոցների վրա: Ինչպես հեռուստաընկերությանը հայտարարել Է Ճանապարհներին անվտանգության խնդիրների դաշնային վարչության նախկին ղեկավար Ջոան Քլեյբրուքը, նման տեխնոլոգիական որոշումները կարող են տարեկան 200 մլրդ դոլար խնայողություն ապահովել: «Միայն մտածեք, թե այդ միջոցներով ինչ կարելի Է անել վթարների հետեւանքները վերացնել փորձելու փոխարեն»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am