Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Armenpress 14:07, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում:

Նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ: Նա պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am