Հունգարիայի վարչապետը խոստացել Է ուժով պաշտպանել ԵՄ-ի սահմանը Թուրքիայի փախստականներից

Armenpress 13:58, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղ-ում անելով ՏԱՍՍ-ին, հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե Թուրքիան ուղարկի հարյուր հազարավոր միգրանտների, մենք ստիպված կլինենք ուժ կիրառել հունգարական եւ սերբա-հունգարական սահմանը պաշտպանելու համար: Ես ոչ ոքի չեմ ցանկանում, որ մենք հարկադրված լինենք դիմելու դրան»,-Օրբանի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am