Մարալիկի բնակիչը  ակոսափող հրազեն է հանձնել  ոստիկանության Անիի բաժնում

Armenpress 21:40, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 15-ին բաժին է եկել Մարալիկ քաղաքում ապրող 63-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել ակոսափող հրազեն՝ նախատեսված 5․6 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ զենքը գտել է ավտոտնակի տանիքում նորոգման աշխատանքներ կատարելիս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am