Տիգրան Ավինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին

Armenpress 20:00, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հոկտեմբերի 21-23-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am