Պուտինն Էրդողանին հրավիրել Է այցելել Ռուսաստան

Armenpress 10:02, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել Է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված Է»,- նշվում Է հաղորդագրության մեջ:Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել Է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում: Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին եւ մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնեւում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաեւ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am